Ֆիզիկոսներն ստեղծել են նյութ, որը հնարավոր չէ կտրել

Գիտնականները ստեղծել են թեթև և ճկուն մի նյութ, որը գրեթե անհնար է կտրել։
Ձեռքբերումը նկարագրված է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետազոտողների կողմից Scientific Reports ամսագրում հրապարակված գիտական հոդվածում:
Նյութի հիմքը թեթև ալյումինե «փրփուր» է՝ փոքր ծակոտիներով։ Դրա մեջ ներդրված են 1,3 սմ տրամագծով կերամիկական գնդիկներ։ Նյութը պողպատից 6,7 անգամ թեթև է։ Ընդ որում, այն չի ենթարկվում ոչ հորատման, ոչ կտրման, ինչն արդեն հաստատվել է թեստերի արդյունքում։
Փաստն այն է, որ նյութը պարադոքսալ կերպով հարմարվում է կտրող գործիքին՝ ուղղելով իր էներգիան այն կոտրելու համար, արդյունքում գործիքը շարքից դուրս է գալիս: Նման ունակության համար գիտնականներն իրենց ստեղծածն անվանել են Պրոտե (այս հին հունական աստվածը հայտնի էր կերպարանքը փոխելու իր կարողությամբ):
Այս նյութը դիմանում է ցանկացած կտրվածքի և ճնշման՝ անգամ ջրային շիթերին։ Ընկնելով ուռուցիկ կերամիկական մակերեսի վրա, ջրի շիթըն ընդլայնվում է: Միևնույն ժամանակ, դրա արագությունը 100 անգամ նվազում է, և դրա հետևանքով էլ նվազում է նաև ճնշումը, որը գործադրվում է նյութի վրա:
Ստեղծողներն առաջարկում են օգտագործել «Պրոտեին» հեծանվային կողպեքներ, կտրող գործիքների վրա հատուկ վահաններ պատրաստելու համար, որոնք աշխատողին պաշտպանում են վնասվածքներից և այլն:

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77921.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
262120.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
176720.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
203618.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
205517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
311617.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
231813.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
245011.10.2026, 23:42