Ոստիկաններն Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել
![]() 550 Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 21:15 Նոյեմբերի 19-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Աշտարակում բնակվող 25-ամյա մի երիտասարդի «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 105 հատ փամփուշտով, տարբեր տիպի 16 նռնակ, որոնցից 14-ը՝ պայթուցիչով, սվին-դանակ, թղթադրամի նմուշներ, ակցիզներ և այլն։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Զենք-զինամթերքը վերցվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Պարզվել է, որ զենք-զինամթերքը բերվել է Արցախից։ Հարգելի քաղաքացիներ, կրկին հորդորում ենք Արցախից բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։ |

«Վերջում կարող է նիկոլական Վահագն Ալեքսանյանը ձեր պատգամավորների հետ համեմատած քաղաքական Պլատոն դիտարկվի». Արգիշտի Կիվիրյան
3103:30
«Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին»․ Ոսկան Սարգսյան
4703:06
«Անձնագրայինը գտնվում է անցյալ դարի 90-ականներում». Կարեն Հեքիմյան
9102:06
«Քաղաքական ուժերի «խաղաղության» մասին խոստումներն ինքնախաբեություն են»․ Արամայիս Աղաբեկյան
9701:06
«Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 1-ին՝ ժամը 12․00-ին»․ Վարդուհի Էլբակյան (տեսանյութ)
10800:48
«Ես բարձունքը գրավելու եմ առանց զոհի». ինչպես «Սիսական» ջոկատը գրավեց անմատչելի թվացող Նարեշտարը
11700:30
««Թրամփ»-ն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղի»-ն՝ նույնպես». Ստեփան Դանիելյան
111Երեկ, 23:54
«Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը վտանգում է կյանքեր». Prison Monitoring Group
150Երեկ, 23:36
