«Ինչո՞ւ եք կարծում, որ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը». լրագրողները՝ Արամ Վարդևանյանին
![]() 814 Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 12:33 «Եթե ՍԴ-ն որոշի, որ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը, իսկ դա այնպիսի ակնհայտ ճշմարտություն է, որ բանավոր ընթացակարգով մարդիկ է՛լ ավելի լավ կպատկերացնեին: Ես բանավորի շրջանակներում պատրաստվում էի այնպիսի մատչելի լեզվով ներկայացնել, որ հանրության մեջ մարդ չմնար, որ պատկերացներ, թե այս խայտառակ հոդվածը կարող է լինել սահմանադրական: Իհարկե, հետևանքն այն է լինելու, որ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը: Նրա խոսքով՝ գործը բանավոր ընթացակարգով քննելու՝ Արևիկ Պետրոսյանի ու Հրայր Թովմասյանի միջնորդությունն առավել քան հիմնավոր էր. «Այն, որ այս գործը հենց հանդիսանում է բանավոր ընթացակարգով պարտադիր քննության առարկա, նորություն չէ. այն ունի հանրային մեծ հնչեղություն: Ցավում եմ, որ այդպես չեղավ»: «Ինչո՞ւ եք կարծում, որ 300.1-ը չի համապատասխանում Սահմանադրությանը»,- մատչելի պարզաբանում խնդրեցին լրագրողները. «Երկու հիմք կա, առաջինը՝ որոշակիության դեֆիցիտն է, դա էլ պայմանավորված է նրանով, որ գործ ունենք մի հոդվածի հետ, որը հստակ ու հասկանալի չէ: Երկրորդն այն է, որ հետադարձ ուժի հետ կապված հարցերը լուծվում են իրավակիրառական պրակտիկան հաշվի առնելով»,- ասաց Վարդևանյանը: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն քննում է ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
5410:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7310:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
6310:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
4009:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
7909:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8609:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
9009:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9107:06
