Լոնդոնի բարերից մեկում կոկտեյլ են հուրասիրում նաև շներին

Լոնդոնում բար է բացվել, որը կոկտեյլներ է պատրաստում նաև շների համար։
Բարը բացվել է այս տարվա հունիսին. անտեղ պատրաստվում են ալկոհոլային կոկտեյլներ՝ մարդկանց համար և բանջարեղենային ու մրգային հյութերից կոկտեյլներ՝ շների համար։ Այսպես, «պոչատ» այցելուներին կարելի է պատվիրել կոկտեյլ գազարի, խնձորի կամ ճակնդեղի հյութից։
Բարի սեփականատեր Ջեյմի Սվոնի խոսքով՝ հաստատության գլխավոր գաղափարն այն է, որ շունը կարող է ցանկացած վայրում հանգստանալ իր տիրոջ հետ: Դա նաև կօգնի հաղթահարել այն տագնապը, որ կոշտ սահմանափակումների դադարից հետո կենդանիների տերերը սկսել են նրանց հետ ավելի քիչ ժամանակ անցկացնել:
«Երբ շուն ունեք, իսկապես կարող եք վատ զգալ, երբ մենակ եք թողնում ընտանի կենդանուն»,- ասել է Սվոնը։
Հաստատության սեփականատերը հավելել է, որ հատկապես կարող են անհանգստանալ այն մարդիկ, ովքեր համավարակի ժամանակ են շուն ձեռք բերել. չէ՞ որ ընտանի կենդանին ու տերը սովոր են, որ մշտապես միմյանց կողքին են եղել:
Կոկտեյլներից ու երեկոյան հանգստից բացի, բարն առաջարկում է շների խնամքի ծառայություն նաև ցերեկը՝ երբ տերերն աշխատավայրում են:
«Ես կոկտեյլների մեծ երկրպագու եմ։ Գալիս եմ այստեղ հինգշաբթի և ուրբաթ: Շատ հաճելի է հնարավորություն ունենալ շանը վերցնել և իմանալ, որ նա նույնպես լավ ժամանակ կանցկացնի»,- պատմել է այցելուներից մեկը։

«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
33307.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
68303.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
70903.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
75102.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
239502.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
62401.11.2026, 16:30
Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
325720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
136219.10.2026, 11:00