Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ստամբուլի բնակելի թաղամասերից մեկում առյուծ է նկատվել

Ստամբուլի բնակելի թաղամասերից մեկում առյուծ է նկատվել
40
Այսօր, 10:19

Ստամբուլի Սարըյեր շրջանում առյուծ է նկատվել։ Այս մասին հայտնել է Aykırı լրատվամիջոցը։ Նշվում է, որ կենդանուն հայտնաբերել են տեսահսկման սարքերի միջոցով։ Թե որտեղից կարող էր կենդանին հայտնվել բնակելի թաղամասում, չի հստակեցվում։

Ստամբուլի նահանգապետարանի հաղորդմամբ՝ առյուծի գտնվելու վայրը պարզվել է, համապատասխան ծառայությունները շարունակում են կենդանուն ողջ բռնելու գործողությունը: