Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Ակցիայի մասնակիցները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին դատախազություն

Ակցիայի մասնակիցները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին դատախազություն
751
Երկուշաբթի, 08 նոյեմբերի, 2021 թ., 14:24

Բողոքի ակցիայի մասնակիցները հանցագործության մասին հաղորդում-նամակ հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազին ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: «Տակը ստորագրել է 27 կազմակերպություն՝ իրենց կնիքներով:

Կրկնում ենք՝ 2020թ. նոյեմբերի 9-ի ապօրինի եռակողմ հայտարարության նախագիծը նախօրոք չի քննվել ՀՀ Անվտանգության խորհրդում, չի վավերացվել ՀՀ Ազգային ժողովի կողմից, և ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավական լիազորություններ չուներ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի խնդրի և տարածքների վերաբերյալ ստորագրել միջպետական որևէ փաստաթուղթ։ Սույն ապօրինի հայտարարությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին։

Իր լիազորությունները գերազանցելու և ՀՀ Սահմանադրական կարգը խախտելու համար պահանջում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով»,- ասացին մասնակիցները:

Տեսանյութը՝ Yerkir.am-ի