ՌԴ ԶՈՒ-ն հրթիռակոծել է Մարիուպոլի ծննդատունը. վիրավորների թվում կան ծննդկաններ

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի ծննդատանը հասցված ավիահարվածի արդյունքում, որն իրականացրել են ռուսական զորքերը, տուժել է 17 մարդ։ Այս մասին UAraz-ի եթերում ասել է Դոնեցկի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
«Այս պահին Մարիուպոլի թիվ 2 ծննդատանն ավիահարվածի հետևանքով վիրավորների թիվը կազմում է 17 մարդ, վիրավորվել են բուժանձնակազմի անդամներ և ծննդկաններ, զոհեր չկան»,- ասաց նա։
Նա պարզաբանել է, որ օդային հարվածն իրականացվել է հենց Ռուսաստանի կողմից իսկ հայտարարված և հաստատված «լռության ռեժիմի» ժամանակ:
Հաղորդվում է նաև, որ չորեքշաբթի օրը Մարիուպոլի վրա ռուսական ինքնաթիռի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել են ինչպես ծննդատունն, այնպես էլ հիվանդանոցի մանկական և թերապևտիկ բաժանմունքները։ Հարվածի վայրում արկից ավելի քան 10 մետր տրամագծով փոս է մնացել։
Զելենսկին ռուսական ավիահարվածի փաստն անվանել է «վայրագություն»։

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
5612:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
7611:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
15500:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
396Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
221Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
402Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
158Երեկ, 15:30