«Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով»․ Ս․ Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Այլևս ակնհայտ է, որ Արցախն՝ իր մնացյալ տարածքով և այստեղ ապրող ժողովրդով պարտադրված է պայքարել երկու ճակատով... Այդ ճակատներից մեկն արդեն մեզ հայտնի Ադրբեջանն է, որի դեմ մեր վերջին մարտը տվել ենք Քարագլխի մատույցներում ու դեռ չենք ավարտել: Իսկ ահա երկրորդ ճակատը, որը մեզանում սկսել էր ձևավորվել դեռևս անցած դարի 90-ականներին և բացահայտ գործող դարձել 2018-ի հայտնի իշխանազավթումից հետո, առավել քան վտանգավոր է.. Վտանգավոր է հատկապես այն առումով, որ ի տարբերություն առաջին ճակատի, այստեղ մենք զրկված ենք ճակատին հարիր պաշտպանական միջոցներ կիրառելու հնարավորությունից... Իսկ դա նշանակում է մի վիճակ, որտեղ եթե անգամ առաջին ճակատում կարողանում ենք դժվարությամբ, բայց դեռևս մնալ կանգուն, ապա երկրորդ ճակատում պարտվելու դեպքում ունենալու ենք այն, ինչին արտաքին թշնամին ձգտում է հասնել իր ճակատում... Այստեղից հետևում է, որ Արցախը փրկելու համար արժանապատիվ ՀԱՅԸ պարտադրված է գործել նույն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ ընդունված է գործել ընդհանրապես ճակատում: Սա է հուշում երեկ Բրյուսելում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած բանակցություննրի ընթացքն ու այսօր Երևանի մետրոպոլիտենում Արցախի դրոշի հետ կատարվածը...
Անտանելի է, երբ հայը դադարում է լինել ՀԱՅ...»։

«Ադրբեջանից զգուշանալ պետք է»․ Արման Մելիքյան
215:24
«Չալաբյանին հանրային խոսքից զրկելու խնդիր են լուծում այս իշխանությունները»․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
2015:12
«ՍԴ-ն ընտրությունների արդյունքներն անվավեր կհամարի այն դեպքում, եթե նման ծրագիր ունենա Փաշինյանը»․ Ոսկան Սարգսյան
4015:00
Մեկնարկել է Ավետիք Չալաբյանի կալանավորման միջնորդության քննությունը (տեսանյութ)
3614:42
«Փաշինյանը փորձում է ներքին բռնաճնշումներով մեղմել Ալիևի զայրույթը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
4914:30
«Ենթադրում եմ՝ մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Չալաբյանը»․ Դանիել Իոաննիսյան
4514:24
«Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման»․ Վիկտոր Վասիլև
7814:17
«Բրյուսե՛լ, ապացուցիր, որ սիրում ես»․ Արմեն Աշոտյան
4914:06