Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը

Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը․ այս մասին «Ազատությանը» փոխանցել են ՍԴ-ից: Այսպիսով, ուրբաթ օրը կայանալիք ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը կմասնակցեն ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում՝ Սաֆարյանը:
Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրությունների վեճի քննությանը բացառելու պահանջով դիմում ՍԴ ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը: Այս քաղաքական ուժը կարծում է, որ Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ, և 2021-ի ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ցուցակով: Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունն ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ ուժերից մեկն է:
Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից պարզաբանել են, որ «Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի միջնորդությունը քննության առարկա չի դարձել, քանի որ դատավորներից որևէ մեկն այդ հարցը չի բարձրացրել»:
Հղում անելով «Սահմանադրական դատարանի մասին օրենքի» 16-րդ հոդվածի, 3-րդ կետին՝ բարձր դատարանի արտաքին կապերի բաժինը նշել է, որ Սահմանադրական դատարանի դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորներից յուրաքանչյուրը: Հետևաբար միայն այդ դեպքում է քննվում հարցը, ինչը և տեղի է ունեցել դատավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի դեպքում:
ՍԴ-ն օրերս որոշել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախկին անդամներ Վարդանյանն ու Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Փաստորեն ստացվում է, որ ՍԴ 9 դատավորներից որևէ մեկը Սեդա Սաֆարյանի կանխակալ վերաբերմունք ունենալու մասով որևէ խնդիր չի տեսել և հետևաբար այդ հարցն էլ չեն բարձրացրել:

«ԱՄՆ-ում դավաճանին մահապատժի են ենթարկում, մեր դեպքում դավաճանի կոչումը հասարակ քֆուրին հավասարեցված բառ է»․ Արամայիս Աղաբեկյան
9902:06
«Փաշինյանը փորձում է մեզ հարմարեցնել ադրբեջանական վասալիտետի ստորացուցիչ պայմաններին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
10001:12
«Ո՞նց կարող է ընդդիմադիրների ելույթը պատերազմի հանգեցնել․ աշխարհի մակարդակով աբսուրդ մեղադրանք է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10600:24
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ
180Երեկ, 23:48
«Իշխանությունը թաքցնում է իրականությունը, որ մարդիկ կեղծ խաղաղության հեքիաթին հավատան»․ Նաիրի Հոխիկյան
101Երեկ, 23:24
«Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի»․ Սուրեն Սուրենյանց
91Երեկ, 22:54
«Ստիպում են պայքարել ՌԴ-ի դեմ, բայց իրենք տակից հանգիստ առևտուր են անում»․ Դերենիկ Մալխասյան
79Երեկ, 22:06
Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ
182Երեկ, 21:00