Արցախում անչափահաս է ջրախեղդ եղել

550
Չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ., 15:12
Արցախի քննչական կոմիտեն հայտնում է․ «Ողբերգական դեպք Գիշի համայնքում
2022թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքի վարչական տարածք հանդիսացող «Բերդունց բաղ» կոչվող տեղամասում տեղակայված ջրամբարում նույն համայնքի անչափահաս բնակիչ 2006թ. ծնված Գ. Բ.-ն լողանալու ժամանակ ջրախեղդ է եղել ու մահացել:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ օպերատիվ քննչական խումբը:
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր և կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»:
Աղբյուրը` ԱՀ քննչական կոմիտե

Քալիֆորնիայի գրադարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (տեսանյութ)
197Երեկ, 13:39
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին
100Երեկ, 12:54
Կուզբասում 7 տարեկան երեխան մահացել է շոգին մեքենայում փակված մնալու պատճառով
187Երեկ, 00:09
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել
22422.06.2026, 14:05
Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կան զոհեր (տեսանյութ)
38522.06.2026, 11:21
Կատարի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով 54 մարդ է տուժել (տեսանյութ)
44422.06.2026, 10:10
Երկրաշարժ՝ Հայաստանում
12922.06.2026, 09:36
Արագածոտնի մարզում բախվել են մարդատարն ու բեռնատարը․ կա 1 զոհ, 11 վիրավոր
12022.06.2026, 09:06