Երևանում համայնքային կրթօջախներն իրենց դռները բացեցին շուրջ 12000 առաջին դասարանցիների առջև

Այս տարի սեպտեմբերի 1-ին Երևանում համայնքային կրթօջախներն իրենց դռները բացեցին շուրջ 12000 առաջին դասարանցիների առջև: Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում փոքրիկներին դիմավորեցին իններորդցիները՝ ինքնատիպ ու տոնական միջոցառամբ: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարները, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:
Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, բարի երթ մաղթելով առաջին դասարանցիներին, համոզմունք է հայտնել, որ կրթօջախը նրանց համար դառնալու է հարազատ մի վայր, որտեղ շրջապատված են լինելու ուսուցիչների, ինչպես նաև իրենց ավագ ընկերների ջերմությամբ ու հոգատարությամբ:
Հյուրերը շրջել են նաև դպրոցում, ծանոթացել կրթության համար ստեղծված պայմաններին, շնորհավորել աշակերտներին՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
***
Սեպտեմբերի 1-ն առանձնահատուկ էր նաև համար 58 մանկապարտեզի շուրջ 290 փոքրիկների համար: Հիմնանորոգումից հետո սաների հետ միասին կրթօջախը բացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Համայնքային բյուջեի միջոցներով իրականացված ծրագրի շրջանակում երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ:

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
55908.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
57908.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
58706.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
168602.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
173601.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
132821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
524920.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
329620.10.2026, 19:54