Ելնելով Հայաստանում պատերազմական իրավիճակից՝ DigiTec 2022-ը տեղափոխվել է 2023 թվականի գարուն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտնում է, որ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով և առաջնահերթ խնդիրների շուրջ գործունություն ծավալելու հրամայականով՝ որոշում է կայացվել DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղափոխել 2023 թվականի գարուն։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է համայնքի ջանքերը կենտրոնացնել այլ առաջնահերթ խնդիրների շուրջ, և, որ միջոցառման կազմակերպման արդյունավետության տեսանկյունից՝ թե՛ կազմակերպությունների, թե՛ հյուրերի մասնակցության առումով, նպատակահարմար է, որ այն տեղափոխվի գալիք տարի։ Գործադիր տնօրենի խոսքով՝ դա ոչ մի կերպ չի խափանի միջոցառման բարեհաջող իրականացումը, ընդհակառակը՝ կնպաստի միջոցառման առավել արդյունավետ կազմակերպմանը։ «Ցանկանում ենք նաև տեղեկացնել մեր համայնքին, որ հետաձգումը չի ենթադրում հաջորդ տարվա միջոցառման չեղարկում։
Մենք պլանավորել և նախատեսում ենք գալիք տարվա աշնանը բնականոն կերպով իրականացնել նաև DigiTec 2023 միջոցառումը։ Մեր ցանկությունն է՝ Հայաստանում ԲՏ ոլորտի ընկերությունների և աշխատակիցների առավելագույն մասնակցությունը երկրի համար կարևոր նշանակություն ունեցող գործընթացներում, ինչպես նաև կազմակերպությունների կայունությունը և զարգացումը, որպեսզի մեր առջև դրված մարտահրավերները կարողանանք հաղթահարել»,- հավելեց Հայկ Չոբանյանը։

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
55908.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
57908.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
58706.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
168602.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
173601.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
132821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
524920.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
329620.10.2026, 19:54