«ԱՄՆ-ն իր դիրքերը տարածաշրջանում ամրապնդելու է Թուրքիայի միջոցով»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168 TV-ի եթերում խոսել է մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակների և հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված դիրքորոշման մասին․ «ԱՄՆ-ն իր դիրքերը տարածաշրջանում չի ամրապնդելու սեփական դեմքով, դա անելու է Թուրքիայի միջոցով։ 1994 թվականից սկսած ԱՄՆ-ը տարածաշրջանում հատկապես ակտիվացել է հենց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների դեպքում։ 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը կուլիսային ակտիվ քաղաքականություն էր վարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: 2018-ի պրոցեսը տեղի ունեցավ, որպեսզի տեղի ունենա 2020-ի պրոցեսը: Անգամ, եթե Փաշինյանին չբերեին, ուրիշին կբերեին. նպատակը նույնն է՝ նվազեցնել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը, դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից: ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում էական տարբերություն չի դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, երկուսն էլ իր համար բարեկամ պետություններ են, իսկ զենք կվաճառի՝ հաշվի առնելով այն, թե տվյալ երկիրը ում դեմ է կիրառելու. եթե Թուրքիայի՝ բնականաբար, չի վաճառի։ Մինչ Ռուսաստանն իր առաջարկներով փորձում է ժամանակ շահել, մինչև կտեսնեն, թե ինչ ավարտ կունենա ռուս-ուկրաինական հակամարտությունը, ՀՀ-ին ևս ձեռնտու է ժամանակ շահելու այս տարբերակը: Արևմուտքի և ԱՄՆ-ի համար կարևոր է, որ խնդիրն արագ լուծվի. նպատակը՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս հանելն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Դուք մնո՞ւմ եք ձեր պաշտոնին, թե՞ Փաշինյանը փոխարինողներ է փնտրում»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
616:18
«Թրամփը տեղյա՞կ է, որ TRIPP-ը մտցվել է ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ». Էդմոն Մարուքյան
1116:12
«Տեղի չեն ունեցել խախտումներ, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա». Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
1916:00
Ռյուտեն ասել է, որ Ռուսաստանի մասին մտքերը թույլ չեն տալիս իրեն հանգիստ քնել
7715:22
Միշուստինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
7314:53
Սրբուհի Գալյանը՝ ՍԴ դատավորների աշխատավարձերի բարձրացման մասին (տեսանյութ)
4814:24
«Ո՞ւմ վրա են հոխորտում՝ անհասկանալի է»․ Շիրազ Խաչատրյան
4614:12
«Հովակիմյանին ասել էին՝ չպատասխանես». Արամ Օրբելյան (տեսանյութ)
5414:06