Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Տեղի չեն ունեցել խախտումներ, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա». Սուրեն Գրիգորյան

«Տեղի չեն ունեցել խախտումներ, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա». Սուրեն Գրիգորյան
114
Չորեքշաբթի, 01 հուլիսի, 2026 թ., 16:00

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը: «Այստեղ հնչած ելույթներից մեկում ասվում էր՝ արձանագրվել է, որ թոշակների բարձրացումն ու առողջապահության ապահովագրությունը դրականորեն է ազդել ընտրողների կամքի վրա: Իհարկե դրականորեն է ազդել, բայց մենք ե՞րբ ենք դա վիճարկել: Երբ գործող իշխանությունը կատարում է ռեֆորմ, որը բխում է անձանց շահերից, իրենք սկսում են դրական վերաբերվել իշխանությանը: Այստեղ երկու հանգամանք է կարևոր, որն անտեսվում է գործընկերների կողմից. ոչ թե պետք է ասենք՝ նախընտրական շրջանում իշխանությո՛ւն հանկարծ լավ չաշխատես, որովհետև դա կարող է մարդկանց դրական տրամադրել քո դեմ, այլ պետք է նայել՝ այդ գործողություններն ինչքանով են օրգանիկ, ինչքանով են համապատասխանում մինչև նախընտրական շրջանն այդ իշխանության իրականացրած աշխատանքին»,- ասաց Գրիգորյանը: Խոսքի ավարտին՝ նշեց. «Պնդում եմ, որ դիմումներում ներկայացված փաստարկներն անհիմն են, տեղի չեն ունեցել խախտումներ, որոնք կարող էին ազդել կամ ազդել են քվեարկության արդյունքների վրա, ուստի դիմումները ենթակա են մերժման»: