«Սա ուղիղ սպառնալիք է». Լիպարիտ Դրմեյան

ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է: «Երբ բերվեց փաստարկ առ այն, որ գործող վարչապետը հայտարարել է, որ ընդդիմության ձայների 70 տոկոսն ընտրակաշառքի միջոցով է ձևավորված, երրորդ անձը դա ներկայացրեց որպես քաղաքական հայտարարություն և պնդեց, որ իրենց իրավական դիրքորոշումը դա չէ»,- իր խոսքում ասաց «Միասնության թևեր»-ի ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը: «Ե՛վ արդարադատության միջազգային դատարանը, և՛ ՄԻԵԴ-ը վաղուց ձևավորել են նախադեպային իրավունք, որով բարձրաստիճան պաշտոնատար անձանց քաղաքական խոսքին տրվում է իրավական գնահատական: Քաղաքական գործիչը չի կարող ուղղակի պնդել, որ արել է քաղաքական հայտարարություն ու այն չգնահատվի իրավական գործընթացներում»,- հավելեց նա: ««Եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու». սա մեջբերում էր Նիկոլ Փաշինյանի ելույթից: Սա՝ ընտրություններին մասնակցող կուսակցության թեկնածուի և նույն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ուղիղ սպառնալիք է: Քիչ թե շատ ընկալունակ ընտրողը հասկանում է մեկ բան՝ եթե ՔՊ-ն չլինի, պատերազմ կլինի, բայց դարձյալ այս դահլիճում այդ խոսքերը ներկայացվեցին որպես քաղաքական կոշտ, սուր կամ չափացանցված, ու ազատ կամքի վրա ազդեցություն չունեցող»,- ասաց Դրմեյանը:

«Սա չի հանդիսանում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում․ վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
1215:12
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (տեսանյութ)
1715:10
«Սա վտանգավոր նախադեպ է». Իվետա Տոնոյան (տեսանյութ)
2615:06
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող լոգիստիկ կենտրոններին ու նավթաբազային»․ Զելենսկի (տեսանյութ)
7015:05
«ԿԸՀ-ն, չունենալով նման լիազորություն, Նարեկ Կարապետյանին զրկել է անձեռնմխելիությունից». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
4914:48
«ՔՊ-ից ասում են, որ պատրաստվում են ձեր խմբակցությանը քաղաքականապես ոչնչացնել»․ լրագրողը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
6314:24
«Հեշտ չէ ընդունել, որ ապրում ես ատոմային գերտերությունում, որի վրա ուկրաինական ինչ-որ դրոններ են ընկնում»․ Վլադիմիր Հովհաննիսյան
6414:12
«Գործողությունն ուղղված է ոչ միայն Ծառուկյանի դեմ, այլև՝ ՀՀ տնտեսության». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
5514:06