Վանաձորում մեկ տարի շարունակվող ճգնաժամը չի հանգուցալուծվում. «Հրապարակ»
![]() 235 Հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Վանաձորում մեկ տարի շարունակվող ճգնաժամը չի հանգուցալուծվում։ «Լուսավոր Հայաստանի»՝ Վարչական դատարան ներկայացրած հայցի քննությունը նշանակվել է 2023 թ․ մարտի 15-ին։ Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո նորընտիր ավագանին համայնքի ղեկավար պետք է ընտրեր Մամիկոն Ասլանյանին, սակայն նրան կալանավորեցին, իսկ ավագանի չանցած ԼՀԿ-ն մտավ դատարան՝ վիճարկեց արդյունքները, որ կասեցնի քաղաքի իշխանության ձևավորումը։ Չնայած բոլոր հաշվարկներով և դատարանների վճիռներով ԼՀԿ-ին մանդատ չէր հասնում, բայց այդ նենգ հայցով իշխանական սցենարը կյանքի կոչեցին, գուցե դրա գինը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն էր։ Մի առանձին հայցով էլ դատարանը կասեցրեց Վանաձորի ավագանու նիստերի գումարումը, քանի դեռ ընտրությունների վիճարկումն ավարտված չէ, այս դատական քաշքշուկը դեռ շարունակվում է, իսկ Ասլանյանը շարունակում է մնալ բանտում։ Այս ընթացքում կրիմինալ Ակային՝ Արկադի Փելեշյանին, նշանակեցին համայնքապետի ԺՊ, և ՔՊ-ն զավթեց համայնքը։ Այսօր ՔՊ-ն ավագանիում չունի մեծամասնություն և չի կարողանում նիստեր հրավիրել, որոշումներ կայացնել։ Հույս ունեն, որ մի քանի ընդդիմադիր «գողանալով»՝ հարցը կլուծեն, բայց չի ստացվում։ Երեկ մենք «Ասլանյան դաշինքի» ղեկավար Արթուր Օհանյանին հարցրինք՝ մինչև ե՞րբ կարող է այս վիճակը շարունակվել։ Նա ասաց, որ Վանաձորում աննախադեպ իրավիճակ է, օրենքը նման դեպքերում լուծումներ չի տալիս։ Իշխանական շրջանակներում հույսը չեն կորցնում, որ մարդագողություն կիրականացնեն, եթե ոչ՝ մարտի վերջին նոր ընտրությունների կգնան»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց (տեսանյութ)
5715:42
«Չսպառնաս մեր Եկեղեցու հոգևորականին». Մարինե Ֆարմանյան
6715:36
Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն (տեսանյութ)
8015:24
«Կարգավորվում եմ». Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց ԲԿ-ից (տեսանյութ)
8615:12
«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
8214:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
9714:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
8914:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9413:54
