«Հաջորդ ծառահատումները Կոմիտասի պողոտայում են»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաջորդ ծառահատումները Կոմիտասի պողոտայում են։
Հայաստանի մայրաքաղաքում աշխատում է մի կառույց, որը եզակի մենաշնորհ ունի՝ առանց որևէ խաչաձև վերահսկողության, կառույցի 75 տարեկան դենդրոլոգը (ամենայն հարգանքով տարեցների նկատմամբ)՝ բոլոր նախկինների օրոք փառահեղ անցյալով, ծառերի խորը էտի ակտիվ պրոպագանդիստ և մինչ օրս կատարող լինելով, հազարավոր ծառերն աչքաչափով գնահատում է «անկենսունակ» (3 տարի անց օրերս մի գործիք առան), նույն կառույցը հասուն ծառերը հատում է, իրենց կողմից գնահատվում է ստացված փայտանյութի ծավալը, կառույցի տարածքում պահեստավորվում և «բաժանվում կարիքավորներին»։ Ի դեպ, խոսքը բազմահազար ծառերի մասին է և եզակի փայտանյութի (թեղին կաղնու նման կարծր տեսակ է)։
Ինքս արել եմ առավելը, որպես Երևանի ավագանու անդամ և 30 տարվա ոլորտի փորձագետ։ Ով տեղյակ չէ, լսեք ելույթս ավագանու նիստին։ Նշեմ նաև, որ Երևան քաղաքը չունի ԳԼԽԱՎՈՐ ԴԵՆԴՐՈԼՈԳ, ով լիազորված է նման աշխատանքները թույլատրել և վերահսկել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։
Ստորև՝ ինչ եմ արել և փաստաթղթերով ներկայացրել բոլորին.
- հանրային լսումներ՝ խնդրի հետ առնչվող պետական կառույցների և ՀԿ -ների մասնակցությամբ,
- հանրային լսումներ քաղաքացիների մասնակցությամբ,
- միջազգային ամենահեղինակավոր փորձագետների կարծիքների ներկայացում՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ՌԴ, կլիմայով մեզ մոտ Ղազախստան, Ուզբեկստան և այլն
- նամակագրություն երկրի լիազոր մարմինների հետ պետական միջոցների վատնման և քաղաքի կանաչ կմախքի ոչնչացման մասին՝
- ՊՎԾ,
- Բնապահպանության և տեսչական մարմին,
- Վարչապետին կից տեսչական,
-Բուսաբանության և Կենդանաբանության ինստիտուտներ,
-Ագրարային համալսարան,
-Առողջապահության և Շրջակա միջավայրի նախարարարություն և այլն…
Մեր քաղաքապետարանը եզակի է, համառորեն շարունակեք աղետ ստեղծել բոլորիս երեխաների և կենսաբազմազանության կյանքի հաշվին։ Հայաստանն այսպես է պատրաստվում COP 17-ին՝ «Կենսաբազմազանության ապագան ծառազուրկ և անապատացող քաղաքում»։
Նկարներում մեր ծառերն են Կոմիտասի պողոտայում, որոնք ժամանակին, գրագետ ձևավորվել և բուժել էինք։ Հատման հերթը սրանցն է։
Ձեր փոխարեն ոչ ոք Երևանն ու ձեզ կյանքը չի պաշտպանելու»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
148720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77019.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85818.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104114.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106113.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123610.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134807.10.2026, 01:06