Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան
95
Այսօր, 15:18

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։ «Ինչպես մեր օրերի շատ այլ ժողովրդավարություններ, մեր հասարակությունը նույնպես բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի, այդ թվում՝ ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և արտաքին միջամտության։ Դրանք նպատակային, համակարգված, ոչ բարեկամական արշավներ են, որոնք նախատեսված են որոշակի նպատակների հասնելու համար, այդ թվում՝ քաղաքացիների վստահության խաթարումը ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների արդյունավետ իրացման նկատմամբ։ Մարտահրավերներին դիմակայելը դարձել է ամենօրյա աշխատանք՝ ժողովրդավարական դիմադրողականության շարունակական ամրապնդման միջոցով»,- ասել է նա:

Ուղիղ միացում՝ Ժնևից