Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ խաղաղապահ առաքելության առնչությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ խաղաղապահ առաքելության առնչությամբ
405
Կիրակի, 11 դեկտեմբերի, 2022 թ., 17:36

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի գործունեության առնչությամբ։ «Ադրբեջանական կողմը մի անգամ չէ, որ դիմել է խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարությանը՝ Ադրբեջանի տարածքում բնական պաշարների ապօրինի շահագործման դադարեցման և բնապահպանական խնդիրների հետևանքների վերացումը նախաձեռնելու նպատակով»,- այսօր ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Գադժիզադեն։

«Շատ դեպքերում Ադրբեջանի դիմումներին պատասխան չի տրվել, և խաղաղապահ առաքելությունը քայլեր չի ձեռնարկել՝ Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչները ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ երեկ ցանկացել են մտնել Արցախի երկու հանքավայրերի տարածք՝ իբր մշտադիտարկում անելու, սակայն արցախցիները չեն թույլատրել՝ փակելով ճանապարհը։