Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Կա փուչ «զատոներով» ապրող մի հանրույթ, որի համար հայրենիքը միայն բաժակաճառն է»․ Վահե Լոռենց

«Կա փուչ «զատոներով» ապրող մի հանրույթ, որի համար հայրենիքը միայն բաժակաճառն է»․ Վահե Լոռենց
233
Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 03:12

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրելով. «Ադրբեջանցին սրիկա է, որ Նոր Ջուղայի գերեզմանատունը հողին հավասարեցրեց։ Վրացին վատն է, որ հայկական եկեղեցիներն իրենով է անում, իսկ հայը, զատո աշխարհի ամենաճիշտ արարածը, ամենահայրենասեր ու ամենաքաջ էակը, ճիշտ է անում, որ իր սեփական պատմությունն է փոշիացնում՝ հինավուրց մայրաքաղաքը գերեզմանոցի վերածելով։ Այո՛, Արտաշատ մայրաքաղաքը այս տեմպերով մի քանի տարի անց կդառնա ժամանակակից գերեզմանոց։ Եվ ոչ մեկի հեչ մրգին չէ, որ սրա դեմն առնի։ Կարևորը՝ Խոր Վիրապի վանքը կա, կմնա, թե չէ՝ հայի ինչին են պետք պատմությունը, մայրաքաղաքը, իր ինքնությունը․․․ խաչը կա՝ հերիք է․․․
Եվ չկան իշխանություններ, չկա Գիտությունների ակադեմիա, չկա՛ հայ սրտացավ քաղաքացին, որ բարձրաձայնի․․․
Բայց կա փուչ զատոներով ապրող մի հանրույթ, որի համար հայրենիքը միայն բաժակաճառն է․․․
Վայելե՛ք․․․ ձեր աչքի առաջ՝ Հայաստանի պատմության ամենափառահեղ էջերից մեկը փոշիացնում է հայը․․․
Վայելեք ու հայհոյեք ադրբեջանցուն, վրացուն․․․․
Ա՛յ զատո աշխարհի ամենա--- ներ․․․»:

«Կա փուչ «զատոներով» ապրող մի հանրույթ, որի համար հայրենիքը միայն բաժակաճառն է»․ Վահե Լոռենց
«Կա փուչ «զատոներով» ապրող մի հանրույթ, որի համար հայրենիքը միայն բաժակաճառն է»․ Վահե Լոռենց

Աղբյուրը`   Վահե Լոռենց