Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Մի կողմից արցախցու հզոր ոգին, մյուս կողմից՝ անհայրենիք, թշնամուն քծնող քպ-ականներ». Ավետիք Իշխանյան

«Մի կողմից արցախցու հզոր ոգին, մյուս կողմից՝ անհայրենիք, թշնամուն քծնող քպ-ականներ». Ավետիք Իշխանյան
255
Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 03:06

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԿԵՑՑԵ ԱՐՑԱԽԸ
Նայում եմ Արցախի հանրահավաքը, լսում բանախոսներին ու հիանում։ Իսկապես ուրիշ է արցախցու ոգին՝ ազատատենչ, չընկվճվող, պայքարող։ Երանի ողջ հայ ժողովուրդն ունենար արցախցու ոգին։
Ցավոք, այդպես չէ։ Մի կողմից արցախցու հզոր ոգին, մյուս կողմից անհայրենիք, նյութապաշտ, թշնամուն քծնող քպ-ականներ և Հայաստանի անտարբեր ժողովուրդ։
Համոզված եմ՝ Արցախն իր պայքարով փրկելու է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը, ի հեճուկս քպ-ական ողորմելիների»:

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան