«Կալանք տվող» դատարանը կդադարի գործել․ «Ժողովուրդ»
![]() 215 Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Երևան քաղաք Աջափնյակ դատարանի նստավայրը, որն առավել հայտնի է «Կալանք տվող» դատարան, 2023 թվականի հունվարի 7-ից կդադարի գործունեություն իրականացնել, իսկ կալանք տվող դատավորները կգնան կադրերի ռեզերվ: «Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատավորներին ասվել է՝ պետք է սովերեն արդարադատության ակադեմիայում ու եթե հաղթահարեն քննությունը, ապա կորոշվի նրանց հետագա գործունեության հարցը, իսկ եթե ոչ, ապա կգնան տուն: Փորձեցինք տեղեկությունը պարզել ՀՀ ԲԴԽ-ից, որտեղից ի պատասխան սակայն հայտնեցին, որ հունվարի 7-ից Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններն ու բողոքները քննող առանձին դատավորներին, որոնք առաջին անգամ դատավորի պաշտոնում նշանակվել են ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, նոր գործեր չեն հանձնվում: Իսկ իրենց վարույթում մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ու բողոքների վերաբերյալ առկա գործերը այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, չավարտելու դեպքում ենթակա են վերաբաշխման մեկշաբաթյա ժամկետում, որից հետո համապատասխան դատավորները ձեռք են բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց (տեսանյութ)
5715:42
«Չսպառնաս մեր Եկեղեցու հոգևորականին». Մարինե Ֆարմանյան
6715:36
Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն (տեսանյութ)
8015:24
«Կարգավորվում եմ». Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց ԲԿ-ից (տեսանյութ)
8615:12
«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
8214:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
9714:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
8914:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9413:54
