«Ես նախանձում էի խելացիներին և անկանխատեսելի դարձա». այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

«Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ բան սիրել: Մարդկանց եմ շատ սիրել և նրանց շատ պարտական եմ: Գորշության հանդեպ անհանդուրժող էի: Ամենանորաձև գույնն էր: Ժամանակի անհրաժեշտությունը». Սերգեյ Փարաջանով
Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է՝ 99-ամյակը։
Փարաջանովը ծնվել է Թիֆլիսիում: 1932-42թթ սովորել է Թբիլիսիի թիվ 42 միջնակարգ դպրոցում, 1942-45թթ՝ Թբիլիսիի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանի ջութակի և վոկալի բաժիններում: Միաժամանակ պարի դասեր է վերցրել Օպերային թատրոնին կից պարարվեստի ուսումնարանում: 1951թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ Ի.Սավչենկոյի արվեստանոցը: Մասնակցել է Ի.Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948թ.) և «Տարաս Շևչենկո» (1952թ.) ֆիլմերի ստեղծմանը: 1951թ-ից որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել է Կիևի կինոստուդիայում, ուր 1954թ. նկարահանել է իր անդրանիկ լիամետրաժ «Անդրիեշ» կինոնկարը (Յ.Բազելյանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1958թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961թ.), «Ծաղիկը քարի վրա» (1962թ.): 1964թ. նկարահանել է «Մոռացված նախնիների ստվերներ» կինոնկարը: Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և ռեժիսորին հռչակ բերել: Ֆիլմն արժանացել է Կիևի համամիութենական, Մար դել Պլատայի կինոփառատոների մրցանակների, Սալոնիկի կինոփառատոնի ոսկե մեդալի, Բրիտանական կինոակադեմիայի և այլ մրցանակների:

Երկար տարիներ բնակվել է Թբիլիսիում, որի ժամանակ նրան արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 1980-ականներին թույլատրել են նկարահանել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984թ.), «Աշուղ Ղարիբը» (1988թ., Մոսկվայի Նիկե մրցանակ, 1991թ.) ֆիլմերը, որոնք եղել են նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքը:
Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
«Ամբողջ կյանքում ինձ առաջ է մղում նախանձը: Ես նախանձում էի գեղեցիկներին և գրավիչ դարձա, նախանձում էի խելացիներին և անկանխատեսելի դարձա». Փարաջանով

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
12818:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
183Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
30516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
112915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
52312.09.2026, 21:42