««Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին». ՀԿԿ

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին։
Մասնավորապես, հանձնաժողովի անդամներ ընտրելիս վերջինս նախապատվությունը տվել է այն անձանց, որոնք համաձայնել են հանձնաժողովում ընդգրկվելու և դրա դիմաց վարձատրություն ստանալու պայմանով ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրավված կոնկրետ թվով անձանց քվեարկությունը՝ հանձնաժողովի անդամությունը և դրա դիմաց նախատեսված վարձատրությունը փաստացի օգտագործելով որպես քվեներ ձեռք բերելու միջոց։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, գաղտնալսող միջոցներ հայտնաբերող սարքավորում, ինչպես նաև վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող՝ գումարային շարժերի, տարբեր քաղաքացիներին օգնություններ տրամադրելու վերաբերյալ մի շարք այլ փաստաթղթեր»:

«Ժամեր են անցնում օդակայանի անվերջանալի ու անիմաստ հերթերի մեջ». Աննա Կոստանյան
13201:06
Պուտինն ստորագրել է օրենք, որը քրեական պատասխանատվություն է սահմանում օտարերկրացիներին առանց IMEI-ի SIM քարտեր տրամադրելու համար
26900:05
«ՀՀ վարչապետն արդեն զգում է, որ ճիշտ պահն է կանգ առնելու». Ռոբերտ Ամստերդամ
157Երեկ, 23:48
Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվակազմը մեծացրել է՝ հասցնելով 2,426 միլիոն
376Երեկ, 23:36
«ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը Ղարաբաղի հակամարտությանն անհնար էր, քանի որ Հայաստանն ինքը չէր ճանաչում այն». Զախարովա
233Երեկ, 23:16
ԱԺ-ի նոր կայքն արդեն պատրաստ է
110Երեկ, 22:18
Նարեկ Կարապետյանը համեմատականներ է տարել Էստոնիայի, Վրաստանի ու Հայաստանի տնտեսությունների շուրջ
118Երեկ, 22:12
«Ինքը սարսափելի թուրքամետ ա». լոռեցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)
122Երեկ, 21:48