Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Ավերածությունների մասշտաբները՝ Թուրքիայի 10 նահանգներում

Ավերածությունների մասշտաբները՝ Թուրքիայի 10 նահանգներում
705
Կիրակի, 12 փետրվարի, 2023 թ., 16:54

Թուրքիայի տասը նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերից հետո գրեթե 8 000 շինություն առաջնահերթ քանդման է ենթակա. ասվում է երկրի Քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարության կայքում։

Գործակալությունը ստուգել է ավելի քան 132 հազար շենք, որից գրեթե ութ հազարը փլուզվել է կամ շտապ քանդման կարիք ունի, ևս 12 հազար տուն անմարդաբնակ վիճակում է։

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ավերված տների կառուցման կանոնները խախտելու մեջ կասկածվում է 131 մարդ։ Նրանցից ոմանց հետախուզում է հայտարարվել, մեկին կալանավորել են։