«Լրիվ իրավունքներն ունենք՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին ադրբեջանական հանցագործություններից». Բեգլարյան. 18+

ԱԱրցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրում է. «Ադրբեջանական իշխանությունների զեղծարարություններն այնքան պարզունակ ու անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը Արցախի ոստիկանների վրա այսօրվա հարձակման վերաբերյալ:
1. Ոստիկանության ծառայողները դուրս էին եկել Ստեփանակերտից՝ Շուշիի շրջանի իրենց անցակետում հերթափոխությունն իրականացնելու նպատակով, այնինչ ադրբեջանական կողմը պնդում է, որ նրանք Հայաստանից Արցախ էին գնում: Մեքենայի տեղաշարժի ուղղությունը հստակորեն երևում է ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութում:
2. Ուստի, նրանք չէին կարող Հայաստանից Արցախ զենք տեղափոխել, եթե շարժվում էին հակառակ ուղղությամբ:
3. Տեսանյութը ցույց է տալիս նաև ադրբեջանական զինծառայողներին՝ մեքենան բացելիս և փաստաթղթեր դուրս նետելիս, այնինչ նրանք փնտրում էին զենքեր և չգտան:
4. Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարները ցուցադրում են վնասված դատարկ մեքենան դեպքի վայրում, ինչը նշանակում է, որ մեքենայում բեռ չկար:
5. Ո՞վ կարող է պատկերացնել, որ զենքերը տեղափոխվում են փոքր մարդատար մեքենայով, որում հազիվ ուղևորներն են տեղավորվում:
6. Տեսանյութը ցուցադրում է նաև, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները կրակում հեռվից և մոտենալով կրակում կրկին նաև մեքենայի մեջ: Հստակ է, որ միայն վերադարձի ճանապարհին են նրանց ուղղությամբ կրակում մեր մարտական դիրքից: Ուստի, կեղծ են նաև ադրբեջանական այն պնդումները, որ առաջինը արցախյան կողմն է կրակել իրենց ուղղությամբ:
7. Եթե, ըստ ադրբեջանական կողմի, առաջին կրակողը արցախյան կողմն էր, ապա ի՞նչ կասեն տեսանյութային ապացույցների մասին և ինչո՞ւ թիրախավորված մեքենան և երկու կողմերի զոհերն ու վիրավորները գտնվում էին մեր վերահսկողության տակ գտնվող ճանապարհին՝ շփման գծից մոտ 1 կմ հեռավորության վրա:
8. Դժգոհելով իրենց կորուստներից՝ ադրբեջանական իշխանությունները միգուցե սխալմամբ մտածում էին, թե նման հարձակումն ու մեր քաղաքացիների սպանությունը համապատասխան արձագանք չէր ստանա դեպքի վայրի հարակից արցախյան մարտական դիրքից: Այնինչ մենք լրիվ իրավունքներն ունենք պաշտպանելու մեր քաղաքացիներին ադրբեջանական հանցագործություններից ու ցեղասպանական գործողություններից:
Սա ադրբեջանական ալիևյան ռեժիմի էթնիկ զտման քաղաքականության հստակ շարունակություն է՝ 84-օրյա շրջափակմանը զուգահեռ:
Ադրբեջանը ոչ միայն չի կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումը մարդկանց, մեքենաների ու բեռների համար Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, այլև՝ այսպիսի ագրեսիվ գործողություններով վատթարացնում է հումանիտար ճգնաժամն Արցախում: Ի դեպ, ՄԱԿ-ի դատարանը մերժել է ադրբեջանական դիմումը հայկական ականների վերաբերյալ՝ արձանագրելով, որ բավարար ապացույցներ չկան դրանց վերաբերյալ:
Ադրբեջանի ալիևյան բռնապետական ռեժիմը պետք է պատժվի միջազգային հանրության կողմից այս և նախորդ հանցագործությունների, այդ թվում՝ շրջափակման համար, այլապես նրանք ավելացնում են ագրեսիվության մակարդակը և պատրաստվում են նոր ու ավելի դաժան հանցագործություններ կատարել մարդկության և Արցախի ժողովրդի դեմ:
Հ.Գ. Խորին վշտակցությունս զոհված ոստիկանների հարազատներին և շուտափույթ բուժում վիրավոր ոստիկանին»:



«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
117918.05.2026, 01:12
«Չեմ զարմանա, որ էսի իր տռուսիկը լինի». Արամ Մանուկյան
99718.05.2026, 00:54
«Մանկապղծության դեպք Տավուշում, ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են». Անի Գևորգյան
117713.05.2026, 22:06
«Գիշերային թիթեռնիկին» ծեծող տղամարդը հայտնել է, որ իրենից կողոպտել են 1 մլն 460 հազար դրամ
129911.05.2026, 20:36
«Չկա ավելի մեծ արվեստ, քան մանուկ հոգին կերտելը, և չկա ավելի մեծ հանցանք, քան այդ հոգին ապականելը». Սամվել դպիր Գրիգորյան
136108.05.2026, 00:30
Ինդոնեզիայում զույգին մտրակի 100-ական հարված են հասցրել առանց ամուսնանալու սեռական հարաբերություն ունենալու համար
920712.04.2026, 23:26
«Արան պապադ ա», «***եմ ***դ». սկանդալ Ալեն Սիմոնյանի և Միքայել Մարգարյանի միջև (տեսանյութ)
303726.03.2026, 19:30
Շվեդիայում 60-ամյա տղամարդը կասկածվում է կնոջը 120 տղամարդու վաճառելու մեջ
1796717.02.2026, 23:37