Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»

Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինքը» ճանաչել է «ծայրահեղական»:
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ որոշումը կայացրել է Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը: Հրատարակությունը նշում է, որ դատական նիստերը անցկացվել են փակ դռների հետևում՝ գործում գաղտնի փաստաթղթերի առկայության պատճառով։
Դաշինքի ակտիվիստները հայտնել են, որ չեն կարողացել ծանոթանալ գործի նյութերին՝ «հույժ գաղտնի» դասակարգման պատճառով, և, հետևաբար, չգիտեն կազմակերպության արգելքի ճշգրիտ հիմքը Ռուսաստանում։ Ավելին, Դաշինքի ներկայացուցիչներին արգելվել է մասնակցել դատավարությանը։
Ռուսաստանի իշխանություններն առցանց հանդիպումների կազմակերպումը, Դաշինքի սոցիալական ցանցերում տեղեկատվական նյութերի տարածումը և կազմակերպության անցյալում անցկացված հանրային միջոցառումները համարել են «ծայրահեղական», ըստ Առաջին վարչության։
«Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք» հասարակական շարժումը հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգում 2012 թվականին։ Այն զբաղվում է մարդու իրավունքների, կրթական և սոցիալական գործունեությամբ։ Դաշինքը դարձել է տասներորդ ԼԳԲՏ կազմակերպությունը, որը Ռուսաստանի իշխանությունների կողմից ճանաչվել է՝ որպես «ծայրահեղական»։
Նախկինում Ռուսաստանի դատարանները «ծայրահեղական» են ճանաչել «Coming Out» ԼԳԲՏ խումբը, «ԼԳԲՏ ռեսուրսների կենտրոնը», «Մոսկվայի համայնքային կենտրոնը», «Parni+» մեդիա նախագիծը, «Irida» կազմակերպությունը, «Callisto»-ն, «Russian LGBT ցանցը», «Center T»-ը և T9 NSK-ն։

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
146920.10.2026, 18:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
97213.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
365730.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
1108606.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
1607723.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
848418.05.2026, 01:12
«Չեմ զարմանա, որ էսի իր տռուսիկը լինի». Արամ Մանուկյան
830518.05.2026, 00:54
«Մանկապղծության դեպք Տավուշում, ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են». Անի Գևորգյան
847913.05.2026, 22:06