Ֆիլիպիններում խորտակված լցանավից թափվող մազութի շերտը ձգվել է 6 կմ

Ֆիլիպինների Արևելյան Մինդորոյի ջրերում Princess Empress խորտակված լցանավից թափված մազութի արտահոսքը ձգվել է ավելի քան 6 կմ: Այս մասին հայտնել է Greenpeace բնապահպանական կազմակերպության ֆիլիպինյան մասնաճյուղը։
«Հիմնվելով մեր քարտեզագրման թիմի կողմից արված արբանյակային պատկերների վրա, մարտի 8-ի դրությամբ մենք տեսանք մոտ 6,2 կմ չափով (մազութի շերտ-խմբ.), որն անընդհատ ընդլայնվում է»,- ABS-ին ասել է Greenpeace-ի ակտիվիստ Ջեֆերսոն Չուան:
Բնապահպանը, վկայակոչելով Ֆիլիպինների ծովային գիտությունների ինստիտուտի նախազգուշացումը, նշել է, որ եթե արտահոսքը շարունակվի, ամբողջ 800 հազար լիտր մազութը կթափվի։ Այժմ օրական մոտ 1000 բարել մազութ է թափվում ծովը:
Greenpeace-ը նախազգուշացնում է, որ մազութի շերտը կարող է հասնել Վերդե կղզի, որտեղ ապրում են բազմաթիվ ծովային կենդանիներ:
Ֆիլիպինների կառավարությունն արդեն օգնություն է խնդրել Ճապոնիայից և ԱՄՆ-ից։ Ճապոնիան արձագանքել է օգնության կոչին՝ ուղարկելով ութ հոգուց բաղկացած թիմ:

8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25203.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
35703.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
46102.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
123902.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
40601.11.2026, 16:30
Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
261120.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
114719.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
123518.10.2026, 02:06