«Հնչեցրե՛ք հրապարակային գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործության վերաբերյալ». Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․ «Հնչեցրե՛ք հրապարակային գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործության վերաբերյալ, կիրառե՛ք միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին և ողջ աշխարհին կապող ճանապարհի ապաշրջափակման ուղղությամբ. Արտահերթ գրություններ՝ միջազգային բոլոր գործընկերներին։
Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 հայ քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ գրունտային էքստրեմալ ճանապարհով ապրիլի 4-ին Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։ Չնայած նախնական պայմանավորվածությանը՝ «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելել են քաղաքացիական անձանց տեղափոխությունը։ Ադրբեջանցիները նույնիսկ ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետևանքով քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, վերադարձել են Գորիս։
Ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, օգտագործում են բոլոր անթույլատրելի և հանցավոր միջոցները՝ գործադրելու էմոցիոնալ և հոգեբանական բռնություն արցախահայության նկատմամբ։ Նպատակ են հետապնդում ամեն կերպ հայաթափել Արցախը։
Արտահերթ գրություններով միջազգային բոլոր գործընկերներիցս պահանջել եմ հրատապ արձագանք և հասցեական գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործությանը։ Միաժամանակ խնդրել եմ կրկին գործադրել միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացման ուղղությամբ։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան:

ՍԴ-ն հրապարակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5418:00
«Ցանկացած երկրից կախվածությունը համարում եմ Հայաստանի համար ինքնիշխանության դեմ քայլ»․ Արա Պողոսյան
6117:48
«Նախատեսված էր կառուցել 17 նոր ջրամբար, միայն Վեդու ջրամբարն է կառուցվել»․ Ոսկան Սարգսյան
6017:12
Տասնյակ հազարավոր իրանցիներ միացել են Թեհրանի փողոցներով անցկացվող երթերին (տեսանյութ)
7715:42
«Վեդիի ջրամբարի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրերի ոռոգումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6115:18
«Նիկոլը Գոռավանում է. գյուղի ամեն ծառ ու թփի տակ մի դիպուկահար է պախկվել». Սյուզի Բադոյան
7914:30
«ԵՄ-ին պետք է Թուրքիայի միջոցով չեզոքացնել Իսրայելը». Արթուր Դանիելյան
7114:12
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից (տեսանյութ)
10814:05