«Կարող էի ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար պայքարել». Իզաբելլա Յայլյան

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանը երևանյան մրցաշարում իր նվաճած մեդալը կարևոր ձեռքբերում է համարում մեծահասակների պայքարում:
«Իրականում շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա մեծահասակների պայքարում մեդալ նվաճել: Արդյունքիցս մի փոքր գոհ չեմ, քանի որ կարող էի պայքարել ոսկե մեդալի համար: Մարզումների ընթացքում ավելի շատ եմ բարձրացրել»,-«Արմենպրես»-ի հարորդմամբ՝ ասել է Յայլյանը:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը շեշտեց, որ ֆիզիկապես պատրաստ էր այս առաջնությանը, իսկ պոկում վարժության դժվարությունները պայմանավորված էին լարվածությամբ:
«Երկրպագուների ոգևությունը շատ կարևոր էր, գուցե հենց նրանց օգնությամբ դարձա բրոնզե մեդալակիր»,-ասաց նա:
Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչները: Պոկում վարժությունում Իզաբելլա Յայլյանը միայն երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 87 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Յայլյանը նախ գլխավերևում պահեց 105, ապա 109 կգ՝ այս վարժությունում ևս դառնալով բրոնզե մեդալակիր: Նա երրորդն է նաև երկամարտի արդյունքով՝ 196 կգ։

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
76Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
77Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
21631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
31130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
166327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
58627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
163127.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
171226.10.2026, 23:01