Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Փաշինյանը Չախոյանի եկամուտն ավելացրել է 3 միլիոն 800 հազար դրամով, թոշակառուի թոշակը՝ 4400-ով

Փաշինյանը Չախոյանի եկամուտն ավելացրել է 3 միլիոն 800 հազար դրամով, թոշակառուի թոշակը՝ 4400-ով
302
Երկուշաբթի, 10 հուլիսի, 2023 թ., 23:48

Հուլիսի 1-ից Հայաստանի կառավարությունը բարձրացրեց կենսաթոշակն ու նպաստը. օրինակ, նվազագույն կենսաթոշակը 31 հազար դրամից դարձավ 36 հազար դրամ, այսինքն, ավելացավ 4400 դրամով։
Փաշինյանը 2018 թվականից ի վեր 30 տոկոսի հասած գնաճի պարագայում 4400 դրամով թոշակի բարձրացումը համարեց աննախադեպ։

«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար: Առաջին անգամ կենսաթոշակառուն կենսաթոշակի ծախսումով կկարողանա հոգալ իր նվազագույն պարենային ծախսերը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Փաշինյանը՝ աննախադեպ իր այս քայլը փիառելու համար օգտագործելով նաև Կառավարության ուղիղ եթերով հեռարձակվող նիստերը։

Հասկանալու համար, թե 4400 դրամն ինչպե՞ս է փոխելու թոշակառուի կյանքի որակը, երբ նա ցամաք հաց ուտելուց բացի՝ նաև պետք է վճարի Փաշինյանի պաշտոնավարման օրոք մի քանի անգամ թանկացած լույսի, ջրի և գազի համար, կարելի է հեշտությամբ պարզել՝ ցանկացած թոշակառուի հետ երկու րոպե զրուցելով։
Հասկանալու համար, թե 4400 դրամ թոշակի ավելացման ֆոնին որակական ինչ փոփոխությունների է ենթարկվել Փաշինյանի թիմակիցների կյանքը, հերիք է կատարել ընդամենը մեկ պարզ վարժություն՝ ուսումնասիրել Փաշինյանից պաշտոն ստացածների աշխատավարձերի աճը՝ նրանց ներկայացրած հայտարարագրերով, գրում է 168.am-ը։

Այսպես, Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա 2022 թվականին Փաշինյանի աշխատակազմից ստացել է տարեկան 11 միլիոն 369 հազար 228 դրամի եկամուտ։

Մեկ տարի անց՝ 2023 թվականին, Չախոյանը կրկին Փաշինյանի աշխատակազմից ստացել է մի քանի միլիոնով ավելի եկամուտ, և 2023 թվականին նրա տարեկան եկամուտը կազմել է 15 միլիոն 234 հազար 794 դրամ՝ 3 միլիոն 800 հազար դրամով ավելի, քան նախորդ տարի։

Առավել մանրանասն՝ սկզբնաղբյուրում: