Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ
294
Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 08:30

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում, Կոտայքում, Տավուշում և Վայոց ձորում օգոստոսի 2-ին սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Oգոստոսի 2-3-ը, 5-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Օգոստոսի 3-5-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով, 4-ին կնվազի 6-8 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Oգոստոսի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին սպասվում է, 5-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 41.90C (2011 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.90C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.50C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ: