Արման Թաթոյանը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրել է ադրբեջանական սպառնալիքները
![]() 451 Երեքշաբթի, 29 օգոստոսի, 2023 թ., 23:36 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի այսօրվա քննարկմանը:Հայտնում են Թաթոյան հիմնադրամից: Ժողովին ներկայացրել է սպառնալիքներն էթնիկ հայկական ինքնության նկատմամբ, ինչպես նաև դրա հետ կապված՝ ադրբեջանական ֆաշիստական դարձած պետական քաղաքականության ուղղությունները: Փաստեր է ներկայացրել այն մասին, թե ինչպես է ադրբեջանական պետական քաղաքականությունը փոխվել հատկապես 2022թ. սկսած՝ թիրախավորելով Հայոց եկեղեցին, Հայաստանի ու Արցախի վանական ու եկեղեցական համալիրները: Ավելին, ամբողջ Հայաստանն է ներկայացվում՝ իբրև Ադրբեջան, որի ներքո թաքնված են սպառնալիքներ և տարածքային նկրտումներ մեր երկրի նկատմամբ: Նշել է՝ ինչու է Ակնայի (Աղդամի) ճանապարհով օգնության տրամադրման ադրբեջանական առաջարկն անընդունելի՝ իբրև Բերձորին (Լաչինին) այլընտրանք: Ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր ադրբեջանական ներխուժումների փաստերը և դրանց վտանգները Հայաստանի համար: Աղբյուրը` «Թաթոյան» հիմնադրամ |

Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց (տեսանյութ)
5715:42
«Չսպառնաս մեր Եկեղեցու հոգևորականին». Մարինե Ֆարմանյան
6715:36
Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն (տեսանյութ)
8015:24
«Կարգավորվում եմ». Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց ԲԿ-ից (տեսանյութ)
8615:12
«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
8214:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
9714:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
8914:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9413:54
