Ռուս տիեզերագնացը տիեզերքում գտնվելու ռեկորդ է սահմանել

Ռուս տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիեզերքում անցկացրած ընդհանուր ժամանակի համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Կիրակի օրը՝ փետրվարի 4-ին, նա գերազանցել է մեկ այլ ռուս տիեզերագնաց Գենադի Պադալկայի ռեկորդն, ով տիեզերքում, ընդհանուր առմամբ, անցկացրել էր 878 օր 11 ժամ։ Սպասվում է, որ մինչև հունիսի 5-ը Կոնոնենկոն կդառնա պատմության մեջ առաջին մարդն, ով կմնա տիեզերքում 1000 օր։
Օլեգ Կոնոնենկոն իր առաջին թռիչքը տիեզերք կատարել է 2008 թվականին՝ «Սոյուզ» տիեզերանավի անձնակազմի կազմում։ Ներկայիս արշավախումբը հինգերորդն էր նրա կյանքում։ Ակնկալվում է, որ այն կավարտվի 2024 թվականի սեպտեմբերին, իսկ ավարտից հետո տիեզերագնացի թռիչքի ընդհանուր ժամանակը կկազմի 1100 օր։
Միջազգային համագործակցությունը տիեզերքում շարունակվում է՝ չնայած պատերազմին
Տիեզերական համագործակցությունն այն եզակի ոլորտներից մեկն է, որը գործնականում անմասն մնաց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից: ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնի խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը «փոխեց ամեն ինչ երկրի վրա» և Եվրոպան և Միացյալ Նահանգները դիրքավորեց Ռուսաստանի դեմ։ «Սակայն դա չի փոխել համագործակցությունը Միջազգային տիեզերակայանում: Այս համագործակցությունը շարունակվում է: Դա է պրոֆեսիոնիզմը»,- Նելսոնի խոսքերը մեջբերել է ճապոնական Nikkei թերթը:
Այսօր միջազգային տիեզերակայանում միաժամանակ տեղակայվում են տիեզերագնացներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Դանիայից և Ճապոնիայից։

Հնագետները Եգիպտոսում մումիաների բերանում դրված ոսկե լեզուներ են հայտնաբերել (լուսանկար)
105113.07.2026, 22:53
Վիրահատություն և անզգայացում 400 տարի առաջ. չինական դամբարանում ուշագրավ գաղտնիք է բացահայտվել
133113.07.2026, 03:19
Բրիտանացի երկրաբանի կողմից հայտնաբերված ոսկորը ճանաչվել է որպես Անտարկտիդայում հայտնաբերված դինոզավրի առաջին մնացորդը
95912.07.2026, 23:41
Ուրուգվայում հայտնաբերվել է ավելի քան 80 միլիոն տարի ապրած դինոզավրի նոր տեսակ (լուսանկար)
152112.07.2026, 20:39
Մարսի կեղևի խորքերում հայտնաբերվել են երկար և ճյուղավորված «մագմայի գետերի» հետքեր
203306.07.2026, 00:36
Գիտնականները վերստեղծել են 70 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի բույնը (տեսանյութ)
325305.07.2026, 20:58
Ամբերդի ամրոցում հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
125129.06.2026, 16:48
60 միլիոն աստղ. ամենամանրակրկիտ նկարը Ծիր Կաթինի կենտրոնից (լուսանկար)
122628.06.2026, 22:18