Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի ելույթին
![]() 268 Ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ., 12:18 Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։ «Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին փորձ էր՝ օգտագործել այդ ինստիտուտներն իրենց անհիմն պահանջների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզի, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանման համար»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես էր եկել ելույթով. «ՄՔԴ-ի նկատմամբ Հայաստանի հետևողական համագործակցային մոտեցումը հիմնված է հետևյալ հիմնական նպատակների վրա. 1) կանխել ամենածանր հանցագործությունները, որոնք մտահոգում են ամբողջ միջազգային հանրությանը, 2) միջազգային հանրությունում օրենքի գերակայության ամրապնդումը, 3) ՄՔԴ-ն առավել համընդհանուր դարձնելը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
