«Չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինն իմ խորհուրդների կարիքն ունի». Փաշինյան
![]() 287 Կիրակի, 11 փետրվարի, 2024 թ., 23:48 Բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել՝ արդյոք Վլադիմիր Պուտինին ձերբակալելու պատրաստակամություն ունի, եթե նա գա Հայաստան: «Հռոմի ստատուտին միացման որոշումը կայացրել ենք՝ որպես մի լրացուցիչ գործոն ՀՀ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ Այն կապված է եղել մեր անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատման հետ»,- ասել է Փաշինյանը Խոսելով Վլադիմիր Պուտինին Հաագայի դատարանի որոշմամբ ձերբակալելու մասին, Փաշինյանը նշել է, որ այդ թեմայով կարծիքներ կան, որ պետության գործող ղեկավարները իրենց կարգավիճակի բերումով ունեն անհաղթահարելի անձեռնմխելիություն, դա քաղաքական հարց չէ, որ ինքը պիտի քննարկի։ «Ես Ձեզ մի այսպիսի գաղտնիք բացեմ. 2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն: Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ: Դրա համար մենք ունենք Դատախազություն, դրա համար մենք ունենք դատարաններ, դրա համար մենք ունենք Քննչական կոմիտե և այդպես շարունակ։ Շատ կարևոր է, որ նաև Արևելյան գործընկերության անդամ լինելով՝ Հայաստանի Հանրապետությունն առանձնանում է հատկապես անկախ դատական համակարգ ունենալու ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը՝ այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով»։ Հարցին՝ «հնարավո՞ր է, որ Դուք ուղղակի զանգահարեք Վլադիմիր Պուտինին և ասեք, որ նա ուղղակի չգա, քանի որ Դուք չեք կարող երաշխավորել, որ նա չի ձերբակալվի», Փաշինյանը պատասխանել է. «Ես չեմ կարծում թե Վլադիմիր Պուտինն իմ խորհուրդների կարիքն ունի»։ |

«Վերջում կարող է նիկոլական Վահագն Ալեքսանյանը ձեր պատգամավորների հետ համեմատած քաղաքական Պլատոն դիտարկվի». Արգիշտի Կիվիրյան
13703:30
«Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին»․ Ոսկան Սարգսյան
9403:06
«Անձնագրայինը գտնվում է անցյալ դարի 90-ականներում». Կարեն Հեքիմյան
13402:06
«Քաղաքական ուժերի «խաղաղության» մասին խոստումներն ինքնախաբեություն են»․ Արամայիս Աղաբեկյան
12001:06
«Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 1-ին՝ ժամը 12․00-ին»․ Վարդուհի Էլբակյան (տեսանյութ)
12300:48
«Ես բարձունքը գրավելու եմ առանց զոհի». ինչպես «Սիսական» ջոկատը գրավեց անմատչելի թվացող Նարեշտարը
12900:30
««Թրամփ»-ն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղի»-ն՝ նույնպես». Ստեփան Դանիելյան
122Երեկ, 23:54
«Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը վտանգում է կյանքեր». Prison Monitoring Group
181Երեկ, 23:36
