Ռումբ դնելուց առաջ SMS են ուղարկել․ «Հրապարակ»
![]() 565 Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Վերջին օրերին ՔՊ-ի գրասենյակային տարածքների մոտ ռումբեր էին տեղադրվել. փետրվարի 22-ին ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ ռումբ հայտնաբերվեց, իսկ փետրվարի 26-ին՝ Արսենյանի տարածքի հարևանությամբ գտնվող ՔՊ գրասենյակի։ Չնայած ռումբի վնասազերծման աշխատանքներից հետո փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, թե հայտնաբերվածը պայթուցիկ չէ, այլ՝ «մուլյաժ» (կեղծ կաղապար), որը վնասազերծել են, սակայն ՔՊ-ում չեն հավատում այդ վարկածին և կարծում են, որ ոստիկանությունը դրանով քողարկում է իր անճարակությունը: Իսկ Արսենյանի ու ՔՊ-ի գրասենյակի մոտ իսկական ռումբ էին տեղադրել։ Եվ մի փաստ էլ կա, որը վկայում է նախապես ծրագրված ակտի մասին. դեռևս փետրվարի 20-ին Գուրգեն Արսենյանն ու ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ են ստացել հեռախոսով. «Դեռ չե՞ք պայթել, այ․․․»: Վիրավորական բովանդակությամբ հաղորդագրությունն Արսենյանն անմիջապես ջնջել է ու չի պատկերացրել, որ դա զգուշացում է՝ իրեղեն ապացույց, միայն երկու օր անց այցելելով իր գրասենյակ՝ տեսել է, որ պահակը կասկածելի իր է հայտնաբերել, և այդ ժամանակ է հասկացել, թե ինչ էր գրել անհայտ անձը, ու ահազանգել է իրավապահներին: Ռոմանոս Պետրոսյանն իր ստացած հաղորդագրությունն ուղարկել է ԱԱԾ: Իրավապահները մի քանի օր ՔՊ տարբեր գրասենյակներում փնտրել են ռումբը՝ չեն հայտնաբերել, միայն փետրվարի 26-ին Արաբկիրի գրասենյակի մաքրուհին է հայտնաբերել ու ահազանգել ոստիկանություն։ ՔՊ-ում կարծում են, որ ոստիկանության անգործությունը պարտակելու նպատակով են հայտարարել, թե ռումբն իսկական չի եղել։ Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ և՛ ինքը, և՛ Ռոմանոս Պետրոսյանը նման հաղորդագրություններ են ստացել, իսկ Մելքոնյանի տան մոտ նման պայթյուն է եղել»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

Ավտովթար՝ Լոռիում․ կա 2 զոհ, 2 վիրավոր
244Երեկ, 18:30
«Իրանի Լավան և Սիրի կղզիներում պայթյուններ են որոտացել»․ #Mehr (տեսանյութ)
314Երեկ, 15:16
Իսպանիայում ցուլը ցլամարտից անմիջապես առաջ մահացու հարվածել է նախկին մատադորին
35707.04.2026, 23:05
«Կանխվել է որսորդական հրացանով համագյուղացուն մահացու վնասվածք հասցրած աձի փախուստը ՀՀ-ից»․ ՆԳՆ
38207.04.2026, 19:30
ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են Իրանում երկաթուղային կամրջի վրա
41707.04.2026, 16:11
«ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի Խարգ կղզուն»․ #Mehr (տեսանյութ)
40507.04.2026, 15:23
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել (տեսանյութ)
49007.04.2026, 14:53
Պանամայի ջրանցքի կամրջի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
58407.04.2026, 12:28
