Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Վիճաբանության ժամանակ դանակահարել ու սպանել է հարևանին. մանրամասներ

Վիճաբանության ժամանակ դանակահարել ու սպանել է հարևանին. մանրամասներ
361
Հինգշաբթի, 14 մարտի, 2024 թ., 19:06

Մարտի 13-ի ժամը 18.58-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Գյումրու շտապօգնությունից հայտնել էին, որ կանչով մեկնել են Տիմիրազևի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 50-60 տարեկան տղամարդու դի՝ մարմնին դանակահարության հետքեր:

ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը նշված տան բնակիչ, 1963 թ. ծնված Կարապետ Խ-ն է:

Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18-ի սահմաններում Տիմիրազևի փողոցի նշված տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Կարապետ Խ.-ին դանակահարել էր 47-ամյա հարևանը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժին, ապա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: