Բետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել
591 Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ., 18:06 Ապրիլի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Պոլիտրավմա, փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, գլխի հիմի կոտրվածք, տրավմատիկ շոկ 2-րդ աստիճանի» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն է, ով վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում «Կամուրջ Շին» ՓԲԸ-ին պատկանող տնակը վերամբարձ կռունկով տեղափոխելիս։ Նա մոտ 5 մետր բարձրությունից՝ տնակից, վայր է ընկել: Նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Ֆրունզիկ Զ․-ին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մոտ 2 ժամ անց գիտակցության չգալով մահացել է: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆրունզիկ Զ․-ն աշխատում է «Կամուրջ Շին» ՓԲԸ-ում՝ որպես բետոնագործ: |
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է
9418:48Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա (լուսանկար)
226Երեկ, 13:00Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
34308.05.2024, 09:36Էջմիածինցի երիտասարդը դանակահարել է 2 երիտասարդների
40408.05.2024, 00:00Այսօր մահացած պայմանագրային զինծառայողն Ազատամուտից էր՝ 3 երեխաների հայր (լուսանկար)
39807.05.2024, 23:36Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին
31307.05.2024, 22:06Անօդաչուներով հարձակում՝ Բելգորոդի վրա․ կան զոհեր և վիրավորներ
78806.05.2024, 11:06«Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան
35606.05.2024, 10:36