Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Կոտրել են սրճարանի դռան ապակիները՝ պատճառաբանելով, որ աղմուկը խանգարում է իրենց

Կոտրել են սրճարանի դռան ապակիները՝ պատճառաբանելով, որ աղմուկը խանգարում է իրենց
279
Շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ., 12:06

Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում գործող «МЯТА LOUNGE» սրճարանի ապակյա դուռը կոտրել են, ներսում վիճաբանություն է տեղի ունենում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ՀՀ և ՌԴ քաղաքացիներ՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահե Հ-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Կ-ն են: Բերման ենթարկվածները եղել են ոչ սթափ, իսկ Վահե Հ-ն կասկածվում է ապակին կոտրելու մեջ: Նրանք իրենց քայլը պատճառաբանել են նրանով, որ բնակվում են սրճարանի վերևի հարկերից մեկում ու սրճարանի աղմուկը խանգարում է իրենց անդորրը: