Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ

Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ
336
Կիրակի, 07 ապրիլի, 2024 թ., 20:30

Ապրիլի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ անհայտ հանգամանքներում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «ձախ ուսային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, ընկերների ուղեկցությամբ անհայտ հասցեից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և նա նաև վնասվածք ունի «կրծքավանդակի բեկորային հրազենի վիրավորում»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։