Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում
523 Երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ., 12:54 Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի բնակիչ Կարինե Բրեյանի կողմից ահազանգ է ստացվել Երևանի թիվ 140 դպրոցում իր քրոջ երեխայի հասցեին հնչեցված վիրավորանքների մասին։ «Երեխան դասերից գալիս էր ճնշված, նեղված, ասում էր, որ երեխեքը նեղացնում են, ճնշում։ Ես զգուշացրեցի դասղեկ Սոֆյա Եղյանին, խնդրեցի երեխայի տեղը փոխել։ Դասղեկը ոչինչ չձեռնարկեց։ Անցնում է մի քանի օր ու դասընկերներից մեկն իր ձեռքը կծում է։ Այդ երեխան գնում, խաբար է տալիս դասղեկին, թե իբր իմ երեխան է կծել, այնինչ ինքն է իր սեփական ձեռքը կծած լինում։ Դասղեկը փոխանակ ճշտի՝ իրականում ինչ է եղել, իմ երեխային ասում է, որ մի մատով երկու աչքերը կհանի վրայից, «չերեզ» ոստիկանություն սաղ ընտանիքին կորցնել կտա ու նման բաներ։ Էսօր իմ երեխան վախի մթնոլորտում է սովորում, դասղեկը բազմիցս հարվածում է երեխաներին»,- ասել է կինը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը (լուսանկար)
184Երեկ, 22:24Ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել
159Երեկ, 22:06ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է նետվել «Սևան» ՔԿՀ
196Երեկ, 16:54Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխել են Թավրիզ (տեսանյութ)
385Երեկ, 10:30Հայտնի են ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները
412Երեկ, 09:54Առաջին կադրերը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից (լուսանկար, տեսանյութ)
246Երեկ, 08:54ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով
630Երեկ, 08:48Հայտնի է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի ճշգրիտ վայրը (լուսանկար)
56719.05.2024, 18:48