Ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել

Մայիսի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աղավնատուն գյուղից դեպի Դողս գյուղ տանող ճանապարհին գտնվող ջրատարի մեջ դի կա։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 83-ամյա Խանում Մ.-ն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը նաև տեղեկություններ են ստացել, որ վերջինս բազմաթիվ անգամներ իր հարևանուհուն հայտնել է, որ չի կարողանում նման պայմաններում բնակվել, հոգնել է այս կյանքից և եթե տեսնեն իրեն պատկանող հողաթափերն ու ձեռնափայտը ջրատարի ափին, ուրեմն ինքն իրեն նետել է ջրատարը։
Նրան հայտնաբերել է Դաշտ համայնքի ղեկավար Սերոժ Գևորգյանը, ով նաև ջրատարի մոտ հայտնաբերել է հողաթափեր և ձեռնափայտ։

Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է գտնվել
6419:12
Կիևյան կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել
6018:54
Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
8714:36
Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
13210:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16610:36
««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
217Երեկ, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
211Երեկ, 17:12
Քաղցրաշենի մանկապարտեզում օձեր են հայտնվել
165Երեկ, 16:12