«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության անկուսակցական պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով մայիսի 17-ին Կիրանցում տհաճ միջադեպի կիզակետում էր, այժմ թիրախավորվում է ոչ միայն լրագրողին վիրավորելու համար, այլև իշխանական թեզեր առաջ տանելու համար: Անգամ համացանցում մտահոգություններ են հնչում, թե Նազարյանը գուցե չմիանա անգամ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու նախագծին:
Կապ հաստատեցինք Նազարյանի հետ՝ պարզելու համար այս լարված իրավիճակում, երբ մայրաքաղաքում Բագրատ Սրբազանը ջանում է թիմը տանել դեպի իշխանափոխություն, իսկ Կիրանցում թեժ և լարված իրավիճակ է, Նազարյանը կմասնակցի՞ Սրբազանի առաջարկած իմպիչմենտին, թե՞ կխուսափի անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։
«Ինչ վերաբերում է այն ստոր լուրերին, թե ես, իբր, հնարավոր իմպիչմենտի դեպքում դեմ եմ արտահայտվելու կամ ձեռնպահ եմ մնալու, ապա կարճ և հստակ ասեմ՝ ես կողմ եմ արտահայտվելու։
Եվ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ և Նիկոլ Փաշինյանի միջև շատ վաղուց անձնական և ոչ անձնական որևէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Արմենի հայրենիքն իր ղեկավարը հռչակել է Ադրբեջան»․ Տիգրան Աբրահամյան
1110:00
«Հայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է»․ լրագրողը՝ Քրիստիննե Գրիգորյանին (տեսանյութ)
3009:42
«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2809:36
Լավրովը ժամանել է Նյու Յորք (տեսանյութ)
6509:24
«Իրանի ռմբակոծումը չի հանգեցնի երկրում իշխանափոխության»․ Մակրոն
10109:19
«TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5009:12
«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
10103:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուարդ Շարմազանով
11801:06