Գերմանիայում լրտեսության կասկածանքով հայեր են կալանավորվել

Օրեր առաջ՝ հունիսի 19-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում լրտեսության կասկածանքով 3 օտարերկրացի է ձերբակալվել, հաղորդում է Գերմանիայի գլխավոր դատախազությունը։
Ձերբակալվածներից մեկը ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Արման Ս.-ն է, երկրորդը՝ Ուկրաինայի քաղաքացի Ռոբերտ Ա.-ն, երրորդը՝ Հայաստանի քաղաքացի Վարդգես Ի.-ն, ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Meduza-ն։
Հունիսի 20-ին դատարանը բոլորին կալանքի է ուղարկել։ Ձերբակալվածները կասկածվում են արտասահմանյան հետախուզական ծառայությունում աշխատելու համար։ Դատախազության տվյալներով՝ նրանք եկել են Գերմանիա՝ տեղեկություններ հավաքելու Ուկրաինայից այնտեղ գտնվող անձի մասին։ Դրա համար հունիսի 19-ին նրանք եկել են՝ ուսումնասիրելու Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող սրճարանը, որտեղ պետք է գտնվեր այդ անձը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

«Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ»․ Թաթա Սիմոնյան
2108:54
Օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
6407:12
«Հարցը մի օր անպայման կրկին բացվելու է». Գարեգին Խումարյան
11302:12
««Հանրային հեռուստաընկերության» ցինիզմի աստիճանը դժվար է պատկերացնել». Ռոբերտ Բարսեղյան
10002:06
«Ցավը, որ հիմա զգում եք, աշխարհի պես հին է». Արթուր Դանիելյան
11801:06
Թումանյան համայնքում ՔՊ թեկնածուն ստացել է ձայների 95.1%-ը
11501:00
Նեթանյահուն ցանկանում է մեղադրանքներ ներկայացնել Էրդողանի դեմ Միջազգային քրեական դատարանում
24400:42
Sony-ն և Universal-ը նոր դատական հայց են ներկայացրել ԱԲ երաժշտական գեներատոր Suno-ի դեմ
23900:12