«Գործ ունենք ահաբեկչական խմբավորման կանոններով գործող ռեժիմի հետ». Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Գործ ունենք ոչ թե նիկոլական շանտաժի,այլ՝ ահաբեկչական քաղաքականության հետ։
Ալիեւը դրսից է ահաբեկում հայությանը, Փաշինյանը՝ ներսից։
Ալիեւ-Փաշինյան զույգը հավաքական Արեւմուտքի օժանդակությամբ հաջողվել է վախի մեջ մտցնել մեր հասարակության մի մեծ հատվածի։
Անընդհատ ահաբեկելով հայ ժողովրդին նոր պատերազմով՝ նրանք հերթով կորզում են նոր զիջումներ։
Հենց դա էր պատճառը, որ Փաշինյանը չկանգնեցրեց պատերազմն ու 5000 նահատակության պատճառ դարձավ։
Պետք էր վախ սերմանել ժողովրդի մեջ, պետք էր կոտրել ժողովրդի ողնաշարը։
Պետք էր արյունաքամ անել հայոց բանակը, որ այսօր նոր հաղթական պատերազմի ու ինքնապաշտպանության մասին միայն իմ նման իդեալիստները մտածեին։
Պատերազմի սպառնալիքի տակ նրանք հանձնեցին Գորիս-Կապան ճանապարհը։
Ահաբեկելով նոր զոհերի հեռանկարով՝ հանձնեցին ու հայաթափեցին Արցախը։
Հիմա էլ վախեցնում են պատերազմով ու սպառնում փոխել Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը։
Այսօր ասում են՝ Ղարաբաղը ադրբեջանական է, Արարատը՝ ոչ հայկական, պատմությունն էլ ոչ թե Հայոց, այլ՝ Հայաստանի։
Վաղը ասելու են՝ մոռացեք Մաշտոցին, Խորենացուն, Ավարայրի Վարդանին, Հովհան Օձնեցուն, Դավիթ Բեկին, Նժդեհին…
Մոռացեք Սարդարապատն ու Ղարաքիլիսան, Բաշ-Ապարանն ու Լեռնահայաստանը։
Մոռացեք, թե չէ պատերազմ կլինի։
Սա զուտ շանտաժ չէ։
Սա փաստացի ահաբեկում է։
Եվ կա կարծիք, որ մենք գործ ունենք ահաբեկչական խմբավորման կանոններով գործող ռեժիմի հետ։
Ռեժիմի, որի գործը ոչ թե սեփական քաղաքացիների ու հայրենիքի պաշտպանությունն է, այլ հայ ժողովրդի ահաբեկումը։
Մի մասն ահաբեկվում է։
Մի մասն այդ ճանապիրհին է։
Մյուս մասն էլ ապավինում է Աստծուն ու իր հերոսների ոգուն, ու բռնել է պայքարի ճամփան։
Մուրացկանը հայրենիք չի ունենում։
Նրան ընդամենն անկելանոց են տալիս։
Անորակելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ»։

Խաղաղ օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը հասնում է ռեկորդային բարձրակետի
5700:53
«Որևէ մեկը մտածե՞լ է ծաղիկների գնանկման հետևանքների մասին»․ Հակոբ Բադալյան
48Երեկ, 23:54
«Ալեն Սիմոնյանի մայրը հանգստացնում է ամենահայատյաց ադրբեջանական կայքին». Կարեն Մխիթարյան (լուսանկար)
105Երեկ, 23:48
Շվեդիան ներգաղթյալների բնակության թույլտվությունները կչեղարկի անպատշաճ վարքի համար
99Երեկ, 23:10
7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են, առավոտյան կշարունակեն
58Երեկ, 22:12
«Պայքարը շարունակվում է, պարզապես՝ աշխատավարձով ու պարգևավճարով». Լիաննա Խաչատրյան
60Երեկ, 21:48
Տիգրան Ավինյանի հայտարարությունները մետրոյի «Աջափնյակ» կայարանի մասին 2022-2026 թվականներին (տեսանյութ)
59Երեկ, 20:18
«Եթե պատկերացնենք, որ միլիարդատեր Կարապետյանը փող է ծախսում, ծախսում է իր փողը, ՔՊ-ն ո՞ւմ փողն է ծախսում». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
57Երեկ, 19:48