«Նշմարվում է, որ պետք է վեհարանը խուզարկեն»․ Վարազդատ Հարությունյան
![]() 292 Կիրակի, 19 հոկտեմբերի, 2025 թ., 11:12 Փաստաբան Վարազդատ Հարությունյանը 24TV-ի եթերում անդրադառնալով տարածված ձայնագրությանը, նախաձեռնված քրեական վարույթին ու սրա շուրջ տարբեր մեկնաբանություններին, ասաց՝ այո՛, քրեական վարույթը նախաձեռնվում է փաստի առթիվ, բայց նախաձեռնված քրեական վարույթում քրեական հետապնդում է հարուցվում անձի դեմ։ «236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարույթի տրամաբանությունից ու ձայնագրությունից ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է իբրև թե կաթողիկոսի կողմից հավաքներին մասնակցելու հարկադրանքին ու նաև ակնհայտ է, որ քրեական վարույթը նախաձեռնված այդ փաստի առթիվ ենթադրելու է քրեական հետապնդման հարուցում կաթողիկոսի նկատմամբ։ Ուստի քաղաքացիների, ԶԼՄ-ների պնդումը, որ կաթողիկոսի դեմ է հարուցվել պրոցեսը, մեծ հաշվով ճիշտ է»,- ասել է նա։ Հարցին՝ ի՞նչ է հաջորդելու, փաստաբանը պատասխանել է․ «Հաշվի առնելով նախորդիվ եղած դեպքերը՝ ինչ-որ մի առավոտ խուզարկություն․ ձերբակալություն, կալանքի միջնորդություն։ Այս շղթան արդեն տեսել ենք, էնպես չի հատուկ գուշակություն եմ անում։ Իհարկե, Աստված տա, էդպես չլինի»։ Նրա խոսքով՝ նշմարվում է, որ պետք է վեհարանը խուզարկեն։ |

«Հարվածները պետք է դիտարկել՝ որպես մեծ վերաձևավորման փորձ». Վահե Դավթյան
21902:06
«Առաջիկա չորս օրերի ընթացքում շարունակվելու են Իրանի դեմ հարվածները». Արտակ Զաքարյան
310Երեկ, 21:00
«Մարդիկ հակված չեն պետություն վստահել մի մարդու, ով անգամ սեփական ընտանիքին չի կարողանում տեր լինել»․ Արմեն Աղայան
322Երեկ, 17:06
«Տարածաշրջանն այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»»․ Սուրեն Սուրենյանց
299Երեկ, 15:30
«Հայաստանի համար իրավիճակը պարունակում է ռիսկեր»․ Արթուր Խաչիկյան
276Երեկ, 15:12
«Գործ ունենք ոչ թե լոկալ ռազմական էսկալացիայի հետ, այլ տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի»․ Վարդան Բալյան (տեսանյութ)
206Երեկ, 15:00
Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին
411Երեկ, 14:39
«Ընդդիմությունը մուննաթ է գալիս, որ Հայաստանում խաղա՞ղ է»․ Վահագն Ալեքսանյան
228Երեկ, 14:12
