Կիրակի, 19 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը վառեց Արցախի ադրբեջանացման կանաչ լույսը»․ Էդուարդ Շարմազանով

«2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը վառեց Արցախի ադրբեջանացման կանաչ լույսը»․ Էդուարդ Շարմազանով
221
Այսօր, 16:18

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը վառեց Արցախի ադրբեջանացման կանաչ լույսը։
Ուղիղ 5 տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին, որը նրա համար «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։
Ինչո՞ւ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց հոկտեմբերի 19-ի արյունալի ու աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։
Ի դեպ, ըստ Պուտինի՝ իր առաջարկն ընդունելու դեպքում հայկական վերահսկողության տակ պետք է մնար Շուշին,որտեղ կարող էին վերադառնալ ադրբեջանցի փախստականներն, իսկ Ադրբեջանին էին անցնում «աննշան տարածքներ հարավային հատվածում»։
Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ պատերազմը դադարեցնելու առաջարկը վերաբերում է բացառապես
«5 ? 2» տարբերակին։
Այսինքն՝ հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին թշնամուն հանձնելու հարց չի եղել։
Ավելին. հոկտեմբերի 19-ին արդեն Փաշինյանի համար պարզ էր, որ պատերազմը դեպի պարտություն է գնում»։