«ԿԳՄՍՆ-ն Հ1-ին հսկայական գումարներ է բաշխել և ասել` հասարակությանն ինչքան հնարավոր է` «տժժացրու»». Վահե Սարգսյան
180
Շաբաթ, 10 օգոստոսի, 2024 թ., 00:48
Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքա՞ն է ծախսվել Թաթայի մենահամերգի վրա, և ովքե՞ր են ծախսել Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ պարզելու, թե որքա՞ն գումար է ծախսվել հուլիսի 27-ին Գյումրիում կազմակեպված «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցած Թաթայի մենահամերգի վրա։ Հարցրել էինք նաև, թե ո՞ր ընկերությանն է պատվիրակվել համերգի կազմակերպումը, արդյո՞ք մրցույթ եղել է դրա համար։ ԿԳՄՍՆ-ից ստացված պատասխանից պարզվում է, որ թե' Շիրակի մարզում կայացած Թաթայի մենահամերգը, թե' առաջիկայում Տավուշի և Վայոց ձորի մարզերում տեղի ունենալիք համերգներն իրականացվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից՝ վերջինիս և ԿԳՄՍՆ֊ի միջև ս.թ. հունիսի 12-ին կնքված և հուլիսի 19-ին փոփոխված դրամաշնորհային պայմանագրի հենքի վրա։ ԿԳՄՍՆ-ից նշել են, որ Շիրակի մարզի փառատոնը (հետևաբար, նաև Տավուշի և Վայոց ձորի մարզերինը) իրականացվել է առանց մրցույթի՝ ուղիղ ֆինանսավորմամբ։ Կարճ ասած՝ ԿԳՄՍՆ-ն պետական միջոցներից Հ1-ին հսկայական գումարներ է բաշխել և ասել՝ հասարակությանն ինչքան հնարավոր է՝ «տժժացրու»։ Այժմ տեսնենք, որքան է արժեցել հասարակ հարկատուների վրա այդ «տժժոցներից» առաջինը՝ Գյումրիում կազմակեպված Թաթայի համերգը։ Բյուջեն ներկայացնում ենք երկու բլոկով, որոնցից մեկը Թաթայի համերգի ծախսային մասն է, երկրորդ ծախսային բլոկը վերաբերում է 3 մարզերում կազմակեպված համերգների վրա կատարված ընդհանուր ծախսերին, որոնք նախատեսվել են նախագծերի առաջխաղացման և բրենդավորման ծառայությունների համար։ Այս երկրորդ բլոկը, որը վերաբերում է երեք մարզերին միասին վերցրած, կներկայացնենք նաև Իջևանում և Եղեգնաձորում կայանալիք համերգային ծրագրերի ծախսերը ներկայացնելիս։ «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի կազմակերպման ծախսեր։ Բլոկ I Համերգային նախագիծ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Ծախսատեսակների անվանումը 1․ Գեղարվեստա-ստեղծագործական անձնակազմի ծառայություններ 1.1. Երաժշտախմբի և երգչի ապահովման ծախսեր (ներառյալ պարային խումբ, երաժշտախումբ, խմբերի ու գործիքների տեղափոխում, փորձերին մասնակցություն, հյուրանոցային կեցություն ) - 28 մլն 400 հազար դրամ, 1.2. համերգային ծրագրի հաղորդավար (2 հոգի) - 600,000 դրամ, 1.3. DJ ծառայություն (ներառյալ տեղափոխման գծով տրանսպորտային ծախսեր) - 400,000 դրամ, 1.4. պրոդյուսերական հիմնական աշխատանքներ - 400,000 դրամ, 1.5. պրոդյուսերական նախապատրաստական փուլի աշխատանքներ - 400,000 դրամ, 1.6. ադմինիստրատիվ անձնակազմի աշխատանքներ (4 հոգի) - 800,000 դրամ 2․ ԼԵԴ էկրանի, լուսաձայնային սարքավորումների, կոնստրուկցիաների, համերգային բեմի ապահովման, սպասարկման, տեղափոխման, տեխնիկական սպասարկող անձնակազմի կեցության ծառայություններ - 44 մլն 325 հազար դրամ 3․ ԼԵԴ էկրաններին ցուցադրելու համար թեմատիկ կոնտենտի պատրաստում - 750,000 դրամ, 4․ այլ չնախատեսված ծախսեր - 750,000 դրամ, ԸՆԴԱՄԵՆԸ - 76 մլն 825 հազար դրամ: Բլոկ II Ա. ՀՀ մարզերում 3 համերգային նախագծերի առաջխաղացման ծախսեր 1.Գովազդային եւ տպագրական առաջխաղացման կազմակերպման ծառայություններ 1․1. Բիլբերդերի տեղադրում Երևանում և հարակից բանուկ մայրուղիներում, խոշոր մարզկենտրոններում (թվով 2 հատ բիլբորդ Երևանի քաղաքում, թվով 8 հատ՝ Երևանից դուրս) - 2 մլն 101 հազար 200 դրամ, 1.2․ Երևան քաղաքի կանգառներում սքրոլլերների տեղադրում՝ 9 կանգառ, յուրաքանչյուրում 2 պաստառ - 919,200 դրամ, 1.3․ սքրոլերների տեղադրում Երևանում և Գյումրիում ( Երևանում թվով 4 սքրոլեր միակողմանի, թվով 4 սքրոլեր երկկողմանի, Գյումրիում՝ թվով 10 սքրոլեր) - 1 մլն 428 հազար դրամ, 1.4․ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում լայթբոքս գովազդային պաստառների տպագրություն և տեղադրւմ՝ 2 կայարան, յուրաքանչյուրում թվով 2 պաստառ - 320,000 դրամ, 1.5․ ֆլայերների տպագրություն՝ 3000 հատ - 600,000 դրամ, 1.6․ Ա3 պոստերների տպագրություն՝ 200 հատ - 108,000 դրամ, 1.7․ սոցիալական մեդիայում (facebook, Instagram, ինֆլուենսերների ու առաջխաղացման անձնակազմի վարձատրություն) առաջխաղացման կազմակերպում - 600,000 դրամ, 8․ տպագրական այլ ծառայություններ բեյթ, թելով՝ 500 հատ, ՊՎՔ տոնավաճառի վրանների համար՝ 15 հատ, ՊՎՔ՝ նախատեսված կայանատեղիի համար՝ 10 հատ, հաղորդավարական թղթապանակ՝ 4 հատ, ռոլ ափ՝ 2 հատ - 836,600 դրամ, Բ. ՀՀ մարզերում 3 համերգային նախագծերի բրենդավորման ծառայություն 1.1. Բրենդավորման աշխատանքներ (բեմի բաներներով ու սև քողարկման համար) ՝ նախատեսված թվով 3 համերգների համար- 7 մլն 600 հազար դրամ։ ԸՆԴԱՄԵՆԸ- 14 մլն 513 հազար։ Իսկ թե այսքան ծախսերի արդյունքում մշակութային ինչպիսի՞ զարթոնք է բերել Ամերիկա թռած, պետական բյուջեի միլիոնավոր դրամների հաշվին Հայաստան խոպան եկած, Հայրենիքի օրհասական օրերին ծպտուն իսկ չհանած մի ռաբիս երգչի մենահամերգը արհեստների ու արվեստների կենտրոն Գյումրիում, թողնում ենք ընթերցողի եզրակացությանը»։