Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Մոտեցեք ամբիոնին ու հայտարարեք, որ Գանձասարը հայկական է». Լենա Մաթևոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Մոտեցեք ամբիոնին ու հայտարարեք, որ Գանձասարը հայկական է». Լենա Մաթևոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
42
Այսօր, 17:18

«Օրեր առաջ Հաջիևը, 58 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների առաջ ծաղրեց մեզ՝ հայերիս ու մեր պատմությունը՝ փորձելով խեղաթյուրել Գանձասարի՝ հայկական լինելու փաստը, ինչին չարձագանքեցիք: Բայց բացը կարող ենք լրացնել. մոտեցեք ամբիոնին ու հայտարարեք, որ Գանձասարը հայկական է»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը: Վարչապետն արձագանքեց. «Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ մատյանում առավել ևս հիշատակված վանական համալիրի ծագումնաբանություն, պետք է դիմենք էդ մատյանին ու բնագրերին: ՀՀ-ն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է ու արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը, և անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը... Թե՛ ՀՀ-ում, թե՛ Ադրբեջանում անհրաժեշտ է խնամքով վերաբերվել խաղաղությանը և այն, ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից, անընդունելի է»:

Լենա Մաթևոսյանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին